Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

Արցախի առողջապահության նախարարության կողմից մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը շարունակվում է: Հուլիսի 12-ին համակարգի բարձրակարգ բժիշկ-մասնագետները հերթական այցն իրականացրել են Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում:


Բժիշկների կողմից ընդունելություն ու բժշկական սպասարկում է իրականացվել ինչպես Ավետարանոց գյուղի, այնպես էլ հարակից համայնքների բնակչության շրջանում:


Ընդհանուր առմամբ` կատարվել է շուրջ 300 խորհրդատվություն, 46 ուլտրաձայնային հետազոտություն, 41 էլեկտրասրտագրություն և, ըստ ցուցումների, ակնաբուժական խնդիրներ ունեցող 70 անձանց անվճար հիմունքներով տրամադրվել են ակնոցներ:


Այցի շրջանակներում նախարարը հրավիրել է արտագնա գործակարգավարական խորհրդակցություն` համակարգի գործադիր տնօրենների մասնակցությամբ: Արայիկ Բաղրյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոլորտի համապատասխան մասնագետներին` օգոստոսի 4-ից Արցախում մեկնարկվող ամառային 7-րդ համահայկական խաղերի ընթացքում աշխատանքներն արտակարգ ռեժիմով կազմակերպելու համար: Ի դեպ, այժմ Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են խաղերի պաշտոնական բացման արարողության փորձերը, որի համար նախարար Բաղրյանը բուժհաստատությունների գործադիր տնօրեններին հորդորել է լինել զգոն և աչալուրջ: Հանդիպմանը քննարկվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնման հետ կապված մի շարք հարցեր:


«Ասկերանի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը ներկայացրել է 2018 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:


Խորհրդակցության վերջում ԱՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Արմեն Հայրիյանը ամփոփել է նախորդ այցերի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:


Նախարար Արայիկ Բաղրյանի ղեկավարությամբ մասնագետների խումբը այցելել է նաև Ավետարանոց գյուղի «Կուսանաց անապատ» եկեղեցի, որը կառուցվել է 1616 թվականին:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ